3.74M
Категория: КультурологияКультурология

Հայաստանի եկեղեցիները

1.

2.

Հայաստանը հնագույն պատմություն և, հետևաբար, բազմաթիվ պատմամշակութային
հուշարձաններ ունեցող երկիր է։ Ամրոցներ, ապարանքներ, հնագույն քաղաքներ․․․
Սակայն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հայկական եկեղեցիները։ Կրոնը և
մասնավորապես եկեղեցին միջին՝ հայերի համար պետականությունից զուրկ դարերում
իրենց վրա են վերցրել պետության գործառույթները և հանդիսացել են որպես միավորիչ
ուժ հայերի համար։ Հայկական եկեղեցիները, որպես հայոց կրոնի և պետականության
խորհրդանիշ, անց են կացրել մեզ բազմաթիվ պատուհասների միջով։ Դրանք իրենց իսկ
գոյությամբ վկայում են հայկական հարուստ մշակույթի և պատմական անցյալի մասին։
Ձեր ուշադրությունն ենք դարձնում դրանցից մի քանիսին։

3.

Եկեղեցին կառուցվել է չորրորդ դարի
սկզբին՝ 301-303 թվականներին
քրիստոնեությունը որպես պետական
կրոն ընդունելուց հետո, Գրիգոր
Լուսավորչի կարգադրությամբ։
Կառուցվել է նախապես գոյություն
ունեցող տաճարի տեղում՝
խորհրդանշելով հեթանոսությունից
քրիստոնեության անցումը։ Ներկայիս
կառույցի հիմնական մասը կառուցել է
Վահան Մամիկոնյանը 483-484
թվականներին՝ պարսկական
ներխուժման ժամանակ խիստ
վնասվելուց հետո։ Կառուցումից մինչ
հինգերորդ դարի երկրորդ կեսը և 1441
թվականից սկսած տաճարը Ամենայն
Հայոց Կաթողիկոսների նստավայրն է։

4.

Գտնվում է Սյունիքի մարզի Տաթև գյուղի
հարավում՝ Որոտան գետի վտակի ձորի
աջափնյա եզերքին։ Ավանդության
համաձայն՝ վանքը կոչվել է Թադեոս
առաքյալի աշակերտ Եվստաթեոսի
անունով։ Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝
Տաթևի վանքի առաջին եկեղեցին
կառուցվել է 4-րդ դարում, ունեցել անշուք
տեսք, սակավաթիվ ճգնավոր միաբաններ։
8-րդ դարի վերջին եղել է Սյունյաց
եպիսկոպոսության աթոռանիստը։ 14-րդ
դարում հիմնադրվում է Տաթևի
համալսարանը, որը դառնում է
գիտության խոշոր կենտրոն։ Դրան կից
բացվում է Տաթևի մանրանկարչության
դպրոցը։

5.

Գտնվում է Կոտայքի մարզի Գողթ
գյուղի մոտ։ Այստեղ է պահվել հայտնի
գեղարդը, որով հռոմեացի զինվորը
ծակել է Քրիստոսի կողը։ Այն
Հայաստան էր բերել քրիստոնեության
առաջին քարոզիչներից Թադեոս
առաքյալը։ Ըստ ավանդության,
առաջին եկեղեցին հիմնվել է 4-րդ
դարի սկզբին, երբ Հայաստանում
քրիստոնեությունը հռչակվել է
պետական կրոն։

6.

Կառուցվել է Ներսես Գ Տայեցի (641661) կաթողիկոսի պատվերով՝ 643652 թվականներին։ Այժմ պահպանվել
են միայն Զվարթնոցի տաճարի
ավերակները, որոնք հայտնաբերվել են
Հայաստանի Արմավիրի մարզում՝
Վաղարշապատ քաղաքի եզրին։
Ներառված է Հայաստանում
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային
ժառանգության օբյեկտների ցանկում։
Զվարթնոցի տաճարը կառուցվել է այն
վայրում, որտեղ միմյանց են հանդիպել
Տրդատ Մեծը և Սուրբ Գրիգոր
Լուսավորիչը։

7.

Գտնվում է Վաղարշապատ քաղաքում։
2000 թվականից հանդիսանում է
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային
ժառանգության օբյեկտ։ Տրդատ
արքայի կողմից հետապնդումների
արդյունքում Հռիփսիմե կույսի
նահատակման վայրում կառուցվել է
վկայարան՝ կիսագետնափոր
հանգստարան, վրան՝ քարաշեն չորս
սյուներով ամպհովանի։
Պարսիկների՝ V դարում վկայարանի
ավերումից հետո Սահակ Պարթևը
կառուցել է նորը։ Եկեղեցին
հիմնադրվել է այդ վայրում 618 թ-ին
Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի
կողմից։

8.

Հայկական առաքելական վանական
խոշոր համալիր Հայաստանի Լոռու
մարզի Հաղպատ գյուղում։
Սանահինի վանական համալիրի հետ
միասին համարվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի
համաշխարհային ժառանգության
օբյեկտ։
Վանքի առաջին՝ Սուրբ Նշան
եկեղեցին և միաբանությունը 976
թվականին հիմնադրել են Աշոտ Գ
Բագրատունի թագավորը և նրա կին
Խոսրովանույշը։

9.

Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի
առաջնորդանիստ եկեղեցի Կոտայքի մարզի
Ծաղկաձոր քաղաքի հյուսիս-արևմուտքում՝
կառուցված 11-13-րդ դարերում, միջնադարյան
Հայաստանի նշանավոր կրոնական ու
մշակութային կենտրոն։ Ընդգրկված է
Ծաղկաձորի պատմության և մշակույթի անշարժ
հուշարձանների ցանկում։
Կեչառիսում ապրել և գործել են ժամանակի
խոշոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ՝
Գրիգոր Մագիստրոսը, Վասակ Խաղբակյանը,
բանաստեղծ Խաչատուր Կեչառեցին և ուրիշներ։
Համալիրը գտնվում է Հրազդանի շրջանի
Ծաղկաձոր ավանի հյուսիսարևմտյան մասում։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի
Սուրբ Նշան եկեղեցի
Սուրբ Կաթողիկե եկեղեցի
Սուրբ Հարություն եկեղեցի
English     Русский Правила