269.56K
Категория: ФинансыФинансы

Ուղղակի և անուղղակի հարկերի հարաբերակցության հաստատման խնդիրները ՀՀ-ում

1.

ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՄԱԼՍԱՐԱՆ
ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ
ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ
ՖԻՆԱՆԱՍԱՀԱՇՎԱՅԻՆ ԱՄԲԻՈՆ
Ուղղակի և անուղղակի հարկերի
հարաբերակցության հաստատման
խնդիրները ՀՀ-ում
Ուսանող՝ Ինգա Ալեքսանյան
Ղեկավար՝ տ․գ․թ․ դոցենտ Գևորգ Կիրակոսյան

2.

Թեմայի արդիականությունը
• Տնտեսության զարգացման գործում չափազանց կարևոր դեր
ունի երկրի հարկային համակարգը, որը պետք է առավել
բարենպաստ
պայմաններ
ստեղծի
տնտեսավարող
սուբյեկտների գործունեության շրջանակների ընդլայնման,
ներդրումային միջավայրի բարելավման, հավասար մրցակցային
դաշտի ձևավորման, պետական եկամուտների հավաքագրման և
տնտեսական աճի կայուն տեմպերի ապահովման համար:
• Համաշխարհային
զարգացած
երկրների
օրինակների
ուսումնասիրությամբ, կարող ենք ասել՝ ուղղակի և անուղղակի
հարկատեսակների հարաբերակցության հիմնախնդիրներին
լուծումներ առաջարկելով և ուղղակի հարկերի տեսակարար
կշիռը բյուջեի ձևավորման գործում բարձրացնելով կհանգենք
հարկ վճարողների առավել պատշաճ և օրինապահ վարքագծին
ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս, ինչպես
նաև, սպառողների գոհունակության բարձրացման աստիճանին՝
վերջիններիս վրա չթողնելով հարկերի վերջնական վճարումը։
Այս աշխատանքում կուսումնասիրենք, թե ՀՀ ներկայիս
իրավիճակում ինչքանո՞վ է դա արդյունավետ։

3.

Աշխատանքի նպատակը և
խնդիրները
Հետազոտության նպատակն է ուսումանսիրել ՀՀ
հարկային համակարգում առկա ուղղակի և անուղղակի
հարկերի հարաբերակցության հիմնախնդիրները,
առաջարկել հնարավոր լուծումներ։
Վերոնշյալ նպատակից ելնելով մեր առջև դրվել են
հետևյալ խնդիրները.
• Ուսումնասիրել ՀՀ հարկային համակարգը, հարկերի
դասակարգումը, տեսակները,
առանձնահատկությունները,
• Վերլուծել ՀՀ պետական բյուջեի հարկատեսակների
մուտքերի տեսակարար կշիռը, ուղղակի և անուղղակի
հարկերի հարաբերակցության դինամիկան,
• Առաջարկել դրանց հարաբերակցության բարեկավման
ուղիներ։

4.

Աշխատանքի կառուցվածքը
Ավարտական աշխատանքը իր մեջ ներառում է ներածություն
բաժինը, հիմնական մասը՝ երեք գլուխները և դրանց
ենթագլուխները, եզրակացությունների և առաջակությունների
բաժինը և օգտագործված գրականության ցանկը։
• Առաջին գլխում ներկայացված է հարկերի էությունը, դերը
երկրի տնտեսական կյանքում, ուղղակի և անուղղակի
հարկերի
դասակարգումը
և
դրանց
հիմնական
բնութագրիչները, ինչպես նաև ուղղակի և անուղղակի
հարկերի
հիմնական
տեսակները
և
դրանց
առանձնահատկությունները,
• Երկրորդ գլխում ներկայացված է ուղղակի և անուղղակի
հարկերի տեսակները և դրանց տեսակարար կշիռը
բյուջետային եկամուտների կառուցվածքում,
• Երրորդ գլխում ներկայացված է ուղղակի և անուղղակի
հարկերի հարաբերակցության բարելավման
ուղիները
Հայաստանի Հանրապետությունում։

5.

Հարկերի էությունը, ուղղակի եվ
անուղղակի հարկեր
Հարկը պետական և հասարակական կարիքների բավարարման նպատակով
Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ
վճարվող պարտադիր և անհատույց գումար, որը վճարվում է հարկ
վճարողների կողմից` օրենսգրքով սահմանված կարգով, չափերով և
ժամկետներում։
Ըստ գանձման եղանակի հարկերը բաժանվում են երկու խմբի՝ ուղղակի և
անուղղակի տեսակների։
Հայաստանի Հանրապետությունում գործող ուղղակի և անուղղակի հարկերն
են՝
Ուղղակի հարկատեսակներն են՝
շահութահարկ,
եկամտային հարկ,
շրջանառության հարկ,
ճանապարհաին հարկ,
բնապահպանական հարկ,
անշարժ գույքի հարկ,
փոխադրամիջոցների գույքահարկ։
Անուղղակի հարկատեսակներն են՝
• ավելացված արժեքի հարկ,
• ակցիզային հարկ

6.

Ուղղակի հարկերի տեսակարար կշիռը բյո
ւջետային եկամուտների կառուցվածքում
Շահութահարկ
2022
թվականի
շահութահարկի
մուտքերը
կազմել են 222.8 մլրդ դրամ:
2021 թվականի համեմատ
շահութահարկի
մուտքերը
աճել են 64.2 մլրդ դրամով
կամ 40.5%-ով (Աղյուսակ 1)։
Շահութահարկի
տեսակարար
կշիռը հարկային եկամուտներում
2022 թվականին կազմել է 12.2%՝
2021 թվականի համեմատությամբ
աճելով 1.8%-ով (Գծապատկեր 1):

7.

Եկամտային հարկ
2022 թվականի եկամտային հարկի
մուտքերը կազմել են 475.0 մլրդ
դրամ: 2021 թվականի համեմատ
եկամտային հարկի մուտքերն աճել
են 48.7 մլրդ դրամով կամ 11.4%-ով
(Աղյուսակ 2):
2022
թվականին
եկամտային
հարկի
տեսակարար
կշիռը
հարկային եկամուտներում կազմել
է 26,1%` 2021 թվականի համեմատ
նվազելով 1․9%-ով (Գծապատկեր
2):

8.

Շրջանառության հարկ
2022 թվականին շրջանառության հարկի մուտքերը կազմել են 40․7 մլրդ
դրամ: 2021 թվականի համեմատ շրջանառության հարկի մուտքերն աճել
են 8․3 մլրդ դրամով կամ 25.7%-ով:
Շրջանառության հարկի տեսակարար կշիռը հարկային եկամուտներում
2022 թվականին կազմել է 2.2%՝ 2021 թվականի համեմատությամբ
աճելով 0.1%-ով (Գծապատկեր 3):

9.

Անուղղակի հարկերի տեսակները և դրանց տեսա
կարար կշիռը բյուջետային
եկամուտների կառուցվածքում
Ավելացված արժեքի հարկ
2022 թվականին ԱԱՀ-ի մուտքերը կազմել են 679.6 մլրդ դրամ: 2022 թվականի
ԱԱՀ-ի մուտքերում ներառված չեն ՀՀ ՊԵԿ-ի կողմից հավաքագրվող
գումարներից ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափի կիրառման արդյունքում
նվազեցված` ապրանքների արտահանման համար ԱԱՀ-ի վերադարձի
գումարները և ԱԱՀ-ի դեբետային գումարների վերադարձի գումարները: 2021
թվականի համեմատ ԱԱՀ-ի մուտքերը աճել են 123.6 մլրդ դրամով կամ 22.2%ով (Աղյուսակ 3):
ԱԱՀ-ի գծով մուտքերի տեսակարար կշիռը հարկային եկամուտներում 2021
թվականին կազմել է 37․4%

10.

Ակցիզային հարկ
2022 թվականին ակցիզային
հարկի մուտքերը կազմել են
127.5 մլրդ դրամ: 2021 թվականի
համեմատ ակցիզային հարկի
մուտքերը աճել են 14.4 մլրդ
դրամով
կամ
12.7%-ով
(Աղյուսակ 4):
2022 թվականին ակցիզային
հարկը կազմել է հարկային
եկամուտների
7.0%-ը՝
2021
թվականի
համեմատությամբ
նվազելով 0.4%-ով (Գծապատկեր
4)

11.

Հարկային քաղաքականության
կատարելագործման հիմնական
մոտեցումները ուղղակի և անուղղակի
հարկերի մասով
Որպես հարկային քաղաքականության
կատարելագործման
հիմնական
մոտեցում ուղղակի հարկերի մասով՝
կարելի է դիտարկել անշարժ գույքի
հարկով հարկման դեպքը, որտեղ
անհրաժեշտ է կարևորել հարկման
օբյեկտ
հանդիսացող
գույքի
սեփականության
իրավունքի
ճանաչման հարցը, քանի որ հարկման
օբյեկտը կարող է անշարժ գույքի
հարկով
հարկվել
միայն
դրա
նկատմամբ կադաստրի մարմինների
կողմից սեփականության իրավունքի
ճանաչումից հետո։ Հակառակ դեպքում,
տվյալ գույքը տնօրինողը հայտնվում է
«արտոնյալ»
կարգավիճակով
և
տնօրինելով այն՝ անարգել ազատվում է
հարկային վճարումներից։
Որպես հարկային քաղաքականության
կատարելագործման
հիմնական
մոտեցում,
անուղղակի
հարկերի
մասով
կարելի
է
դիտարկել
շրջանառության
հարկ
վճարող
համարվելու համար սահմանված
շրջանառության առավելագույն չափը
(115 մլն․ դրամ)՝ կապված դրանով
հարկման դաշտ թվով շատ հարկ
վճարողների ներհոսքի հետ, որն
իրականացվում է շրջանառության մեծ
ծավալները մասնատելու և նոր
ձեռնարկություններ
գրանցելու
միջոցով։

12.

Եզրակացություններ և
առաջարկություններ
• Ուսումնասիրությունները վկայում են, որ ուղղակի հարկերը գերիշխող դեր են
գրավում
զարգացած
երկրների
ֆինանսական
և
հարկաբյուջետային
համակարգերի կառուցվածքում: Զարգացող երկրներում բնակչության լայն
խավերի համեմատաբար ցածր եկամուտների և սպառման սահմանային մեծ
հակվածության պայմաններում նախապատվությունը տրվում է անուղղակի
հարկերին և, վերջիններիս կիրառման ճանապարհով, պետական եկամուտների
ձևավորմանը: Այս առումով անուղղակի հարկերի մեծ տեսակարար կշիռը ՀՀ
պետական բյուջեի եկամուտների համալրման գործում ներկայումս օրինաչափ է,
և մոտ ապագայում` արդարացված:
• Գործող դրույքաչափերի վերանայումը, և՚ բարձրացման, և՚ իջեցման տեսակետից,
ներկայումս համարում ենք ոչ նպատակահարմար: Որևէ հարկատեսակի
դրույքաչափի մեկ կամ երկու տոկոսային կետով նվազեցումը չի կարող
հանգեցնել տնտեսության մեջ գործարար ակտիվության շոշափելի աճի, իհարկե,
եթե խոսքը չի վերաբերում դրույքաչափերի կրկնակի կամ եռակի իջեցմանը:
• Հարկային
համակարգի
և
հարկման
մեխանիզմների
արդյունավետ
գործունեության տեսանկյունից կարևոր են օրենսդրական դաշտի բարելավմանն
ուղղված միջոցառումների իրականացումը ինչպիսիք են՝
հարկային արտոնությունների վերանայում և բացառապես դրանց սահմանում
առանձին օրենքներով, որոնցում միաժամակ կսահմանվեն նաև դրանց
արդյունավետության գնահատման և հսկողության որոշակի մեխանիզմներ. այս
քայլը մեծապես կնպաստի սահմանվող հարկային արտոնությունների
նպատակայնությանը և արդյունավետության բարձրացմանը,
եկամտային հարկի գծով չհարկվող շեմի սահմանում. այս քայլը կնպաստի
բնակչության առավել խոցելի խմբերի սոցիալական վիճակի որոշակի
բարելավմանը։
English     Русский Правила