23.71M
Категория: МатематикаМатематика

Նորք-մարաշ բժշկական կենտրոն

1.

«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
2017
01
Կարեն Խաչիյան

2.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
02
Կարեն Խաչիյան

3.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
1. Ճ ի շ տ դ ե ղ ա մ ի ջ ո ց ը – պետք է
համոզված լինեք, որ ճիշտ դեղամիջոցն եք տալիս
հիվանդին: Դեղամիջոց նշանակելիս բուժքույրը
համեմատում է դեղամիջոցի տուփի, անոթի,
սրվակի (այսուհետ՝ կոնտեյներ - «պահունակ»)
վրայի պիտակը նշանակման թերթիկում գրվածի
հետ:
03
Կարեն Խաչիյան

4.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
2. Ճ ի շ տ դ ե ղ ա չ ա փ ը – դեղաչափը
հաշվարկելիս կամ դեղաչափի միավորները
փախարկելիս պետք է ներկա գտնվի ևս մեկ
բուժքույր՝ հաշվարկը ստուգելու համար: Ճիշտ
դեղաչափ ասելով, սովորաբար, նկատի ունենք
հետևյալը՝ դեղամիջոցից որքա՞ն պետք է միանվագ
տրվի հիվանդին:
04
Կարեն Խաչիյան

5.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
3. Ճ ի շ տ հ ի վ ա ն դ ը – դեղամիջոցի
նշանակման անվտանգության կարևոր քայլերից է,
պետք է համոզված լինել, որ պրեպարտը տրվում է
այն պացիենտին, ում նշանակված է: Դրա համար
պետք է ճանաչել հիվանդին:
05
Կարեն Խաչիյան

6.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
4. Ճ ի շ տ ու ղ ի ն (ներմուծման ուղիների վերաբերյալ՝
տե՛ս, ստորև) – եթե նշանակման թերթիկում նշված չէ
դեղամիջոցի ներմուծման ուղին, բուժքույրն այն ճշտում է
նշանակում կատարող բժշկից: Բացի այդ, եթե բուժքույրը
գտնում է, որ ներմուծման նշված ուղի խորհուրդ չի տրվում,
կամ այն նպատակահարմար
չէ տվյալ հիվանդի համար,
կամ տեխնիկապես դժվար է
իրականաց-նել, ապա այդ
մասին նա անմիջապես տեղեկացնում է բժշկին:
06
Կարեն Խաչիյան

7.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
5. Ճ ի շ տ ժ ա մ ա ն ա կ ը – Որոշ
դեղամիջոցներ պետք է տրվեն օրվա խիստ
որոշակի ժամերին, այլ պրեպարատների համար
նշանակման ժամը պակաս էական է:
07
Կարեն Խաչիյան

8.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
6. Ճ ի շ տ գ ր ա ռ ու մ ը – դեղամիջոցի
անվտանգ նշանակման գործընթացի կարևոր
բաղադրիչը նշանակման կատարման գրանցումն է
(«փաստթղթագրումը» կամ «դոկումենտացումը»):
Այս քայլը նույնքան պատասխանատվություն է
պահանջում, որքան նախորդները:
08
Կարեն Խաչիյան

9.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
7. Ճ ի շ տ պ ա տ ճ ա ռ ը (դեղամիջոցը
նշանակելու հիմնավորումը) – այս կետն
առավելապես վերաբերում է ամբուլատոր կամ
տնային պայմաններում դեղորայքային բուժում
իրականացնելուն:
09
Կարեն Խաչիյան

10.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ
8. Ճ ի շ տ պ ա տ ա ս խ ա ն ը (հիվանդի
օրգանիզմի արձագանքը դեղորայքային բուժմանը)
10
Կարեն Խաչիյան

11.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
Դեղորայքային բուժում ստացող հիվանդի իրավունքները
1.Տեղեկացված լինել դեղամիջոցի անվան, նպատակի, ազդեցության և
անցանկալի ու կողմնակի երևույթների վերաբերյալ:
2.Հրաժարվել դեղամիջոցից անկախ հետևանքներից:
3.Ունենալ որակավորված բուժքույրերի և բժիշկների գնահատականը
դեղամիջոցի պատմության (ներառյալ ալերգիաները) վերաբերյալ:
4.Ճշտորեն իրազեկված լինել դեղորայքային բուժման փորձնական
բնույթի մասին՝ վերջինիս վերաբերյալ տալով իր գրավոր
համաձայնությունը:
5.Անվտանգ և ապահով, առանց դիսկոմֆորտի զգացման ստանալ
պրեպարատները՝ համաձայն դեղամիջոցների նշանակման ընդհանուր
կանոնների:
6.Կապված դեղորայքային բուժման հետ ստանալ համապատասխան
օժանդակող (աջակցող) թերապիա:
7.Չստանալ անհարկի դեղամիջոցներ:
11
Կարեն Խաչիյան

12.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
Դեղորայքային նշանակումն իրականացնելիս բուժքրոջ
պարտականությունները.
1.Զրուցեք հիվանդի հետ և նախքան դեղամիջոցը տալը բացատրեք, թե
ինչ եք պատրաստվում անել: Պատասխանեք նրա ցանկացած հարցին:
2.Օգնեք անհատին հնարավորության սահմաններում ներգրավվել այդ
գործընթացում:
3.Ապահովեք անձի գաղտնիության իրավունքը:
4.Դեղամիջոցի նշանակումն իրականացրեք Ձեր համակ ուշադրության
պայմաններում:
5.Դեղամիջոցը տվեք հանգիստ, խանգարող հանգամանքներից ազատ
միջավայրում:
6.Երբեք դեղամիջոցն առանց ուշադրության մի թողեք, նույնիսկ մեկ
ակնթարթ:
7.Լվացեք Ձեր ձեռքերը ինչպես դեղամիջոց տալուց առաջ, այնպես էլ
հետո (մանրամասները՝ ստորև):
ՀԻՇԵ՛Ք, եթե Դուք հարց ունեք կամ անհանգիստ եք, միշտ պետք է կանգ
առնեք (դադարեցնեք գործողությունը) և օգնության կանչեք գործընկերոջը
կամ բժշկին:
Սույն կանոններին պետք է հետևել ամեն անգամ դեղամիջոցի
նշանակումն իրականացնելիս, ներառյալ հիվանդի կողմից երկար ժամանակ
ստացվող պրեպարատների ընդունումը:
12
Կարեն Խաչիյան

13.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԱՍԵՊՏԻԿԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ, ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Օրական քանի՞ անգամ է պետք լվանալ ձեռքերը
(խոսքը վերաբերում է հիվանդի խնամք և բուժում
իրականացնող անձանց):
Նվազագույնը հետևյալ դեպքերում պետք է լվացվել.
□Երբ աշխատանքի ենք գալիս
□ Զուգարանից հետո, անկախ այն բանից, թե ինչ
նպատակով ենք մտել!!!
□ Սնունդ պատրաստելուց առաջ, ընթացքում և
հետո
□ Ուտելուց առաջ
□ Հազալիս, փռշտալիս, քիթը մաքրելուց հետո
□ Անձնական հիգիենա իրականացնելուց հետո
□ Տնային կամ դրսի աշխատանքներից հետո
□ Երբ ձեռքերը տեսանելի կեղտոտ են
□ Անձին դեղամիջոց տալուց առաջ և հետո
□ Առավոտյան արթնանալուց հետո և երեկոյան
13
Կարեն Խաչիյան

14.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԲՈՒԺՔՈՒՅՐԸ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ
Է ԻՐ ԿԱՏԱՐԱԾ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
ԻՐԱԶԵԿ ԼԻՆԵԼ ՀԻՎԱՆԴԻՆ ՆՇԱՆԱԿՎՈՂ (ՏՐՎՈՂ, ՆԵՐՄՈՒԾՎՈՂ)
ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԹՄՐԱԴԵՂԵՐԸ, ՀՈԳԵՄԵՏՆԵՐԸ ԵՎ ՈՒԺԵՂ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՊՐԵՊԱՐԱՏՆԵՐԸ
ՊԱՀԵԼ ՓԱԿ ՊԱՀԱՐԱՆՈՒՄ
ՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՀՍՏԱԿՈՐԵՆ ՊԻՏԱԿԱՎՈՐՎԱԾ ՏՈՒՓԵՐՈՒՄ ԵՂԱԾ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԸ: ՎԵՐԱՊԻՏԱԿԱՎՈՐՈՒՄԸ ԿԱՄ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՓԱԹԵԹԻ
ՎՐԱ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԱԿՆՇՈՒՄԸ ԹՈՒՅԱՏՐՎՈՒՄ Է ԻՐԱՎԱՍՈՒ ԱՆՁԱՆՑ
(ԴԵՂԱԳՈՐԾ)
ՉՕԳՏԱԳՈՐԾԵԼ ՊՂՏՈՐ ԿԱՄ ՓԱԹԻԼԱՎՈՐՎԱԾ ԼՈՒԾՈՒՅԹՆԵՐ, ԻՆՉՊԵՍ
ՆԱԵՎ ՊԻՏԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆ ԱՆՑԱԾ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐ
ՆԱԽՔԱՆ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ ՀՍՏԱԿՈՐԵՆ
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՆԵԼ ՀԻՎԱՆԴԻՆ
14
Կարեն Խաչիյան

15.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑ ՆՇԱՆԱԿԵԼԻՍ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
(շարունակություն)
ՀՍԿԵԼ ՀԻՎԱՆԴԻ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ
ՊՐԵՊԱՐԱՏԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ԲՈՒԺՔՈՒՅՐՆ ԻՆՔՆ Է ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
ԴՐԱ ՆՇԱՆԱԿՈՒՄԸ
ԵԹԵ ՀԻՎԱՆԴԸ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ԲԵՐԱՆՈՎ ԸՆԴՈՒՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՓՍԽՈՒՄ Է,
ԶԵԿՈՒՑԵՔ ԱՅԴ ՄԱՍԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲՈՒԺՔՐՈՋԸ ԿԱՄ ԲԺՇԿԻՆ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՆԱԽԱՎԻՐԱՀԱՏԱԿԱՆ ԸՆԴՄԻՋՈՒՄԸ
ԵԹԵ ԴԵՂԱՄԻՋՈՑՆ ԱՌԿԱ ՉԻ ԵՂԵԼ ԵՎ ՀԻՎԱՆԴՆ ԱՅՆ ՉԻ ՍՏԱՑԵԼ,
ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ԳՐԱՆՑԵԼ ՍՈՒՅՆ ՓԱՍՏԸ
ԵԹԵ ԴԵՂԱՄԻՋՈՑԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՍԽԱԼ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ,
ԱՆՄԻՋԱՊԵՍ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԲՈՒԺՔՐՈՋԸ ԿԱՄ ԲԺՇԿԻՆ
15
Կարեն Խաչիյան

16.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Ն շ ա ն ա կ ու մ
բերանով
Բերանով ընդունման դեղաձևերը
Ամուր, պինդ, կարծր, կոշտ – դեղահաբ, պատիճ, դեղահատ, փոշի
Հեղուկ – օշարակ, սուսպենզիա, էմուլսիա, էլիքսիր, (կաթ կամ այլ) հիմնային
նյութեր
Օշարակ – շաքարի հիմքով հեղուկ դեղամիջոց
Սուսպենզիա – ջրային հիմքով հեղուկ դեղամիջոց: Օգտագործումից առաջ
շշիկը ջանասիրաբար թափահարել ինչպես հարկն է դեղանյութը խառնելու
համար:
Էմուլսիա – յուղային հիմքով հեղուկ դեղամիջոց
Էլիքսիր – ալկոհոլի հիմքով հեղուկ դեղամիջոց: Վերջինիս ընդունումից
հետո, պրեպարատի լիարժեք ներծծումն ապահովելու նպատակով, ջուր
կարելի է տալ 30 րոպեից ոչ շուտ:
16
Կարեն Խաչիյան

17.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Ն շ ա ն ա կ ու մ
բերանով
Կարևոր նշում. երբե՛ք չփշրել «Enteric-Coated» («Աղիքային ծածկույթով» –
ծածկույթը տարալուծվում է աղիքների լուսանցքում, ապահովելով դեղանյութի
առավել լիարժեք ներծծումը) և «Sustained Release» («Երկարատև կամ
դանդաղեցված ձերբազատմամբ» – դեղանյութը ժամանակի ընթացքում
դեղահաբից ձերբազատվում է որոշակի հաստատուն արագությամբ, օրինակ՝
ժամական ողջ դեղաչափի 10%-ը) դեղահաբերը:
Աղիքային ծածկույթով դեղահաբը փշրելիս պարունակվող դեղանյութը շփման
մեջ է մտնում բերանի, կերակրափողի, ստամոքսի լորձաթաղանթի հետ՝
հանգեցնելով վերջինիս գրգռման և բորբոքման:
Երկարատև կամ դանդաղեցված ձերբազատմամբ դեղահաբը փշրելիս
դեղանյութի ողջ քանակը կարճ ժամանակում ներ է ծծվում՝ հանգեցնելով
դեղաչափի սպասվածից ավելի բարձր նախնական մակարդակին և
նախատեսվածից ավելի կարճատև ազդեցության:
17
Կարեն Խաչիյան

18.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Այլ ուղիներ
Ենթալեզվային նշանակում
Մերձթշային (հարթշային) նշանակում
Տեղային նշանակում
Մաշկային
Ակնային կաթեցումներ
Ականջային կաթեցումներ
Քթային կաթեցումներ
Ինհալացիա
Ուղիղաղիքային (ռեկտալ) նշանակում
Հեշտոցային ներմուծում
18
Կարեն Խաչիյան

19.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
Պարէնտերալ (հարաղիքային) նշանակում
Ներմաշկային սրսկում
Ենթամաշկային սրսկում
Միջմկանային սրսկում
Ներերակային ներարկում
Ներզարկերակային ներարկում
և այլն
19
Կարեն Խաչիյան

20.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ ԵՎ ԱՅՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՈՐՈՇ ՊԱՐԱԳԱՆԵՐ
20
Կարեն Խաչիյան

21.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Երակային մուտքի կիրառման հիմնական ցուցումները.
1.Ինֆուզիոն հեղուկների (կոլոիդներ, կրիստալոիդներ)
ներարկում
2.Արյան պատրաստուկների փոխներարկում
3.Էլեկտրոլիտային հավասարակշռության կարգավորում
4.Պարէնտերալ սնուցման իրականացում
5.Դեղամիջոցների ներմուծում, հատկապես այնպիսի,
որոնք այլ ուղիով բոլորովին չեն ազդում կամ չեն
նշանակվում (օրինակ՝ նյարդամկանային պաշարիչ
տրակրիումը և արդուանը, արյան պատրաստուկները,
հիպերտոնիկ լուծույթները և այլն):
6.Արյան նմուշառություն
21
Կարեն Խաչիյան

22.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ներերակային թերապիայի առավելությունները.
1.Արագ ազդեցություն
2.Կիրառելի է անհետաձգելի իրավիճակներում
3.Ներմուծման ընթացքում ավելի լավ հսկողություն
4.Դեղամիջոցների ավելի լավ ներծծում
5.Մկանային և ենթամաշկային հյուսվածքների գրգռման
կանխարգելում
Ն/ե ինֆուզիան ներկայումս
22
Ն/ե ինֆուզիան Էդինբուրգի Թագավորական հիվանդանոցում, 1970-ականներին
Կարեն Խաչիյան

23.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ներերակային թերապիայի թերությունները.
1.Ներմուծված պրեպարտը այլևս հնարավոր չէ «ետ
բերել», ինչպես, օրինակ, բերանով ընդունելիս կարելի է
փսխման միջոցով դեղամիջոցի մի մասը դուրս հանել
օրգանիզմից:
2.Բարձր է ինֆեկցիայի ներմուծման
հավանականությունը՝ ինչպես տեղային, այնպես էլ
համակարգային:
3.Անցանկալի հետևանքներ դեղամիջոցների խիստ
արագ ներարկման հետևանքով (հեմոլիզ, ալերգիկ և
անաֆիլակտիկ ռեակցիաներ):
Կարևոր նշում. ինֆուզիաների իրականացման, գծերի միացումների և
անջատումների, խառնուրդների պատրաստման բոլոր փուլերում
23
խստորեն պահպանել ասեպտիկայի կանոնները:
Կարեն Խաչիյան

24.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ներերակային թերապիայի թերությունները.
1.Ներմուծված պրեպարտը այլևս հնարավոր չէ «ետ
բերել», ինչպես, օրինակ, բերանով ընդունելիս կարելի է
փսխման միջոցով դեղամիջոցի մի մասը դուրս հանել
օրգանիզմից:
2.Բարձր է ինֆեկցիայի ներմուծման
հավանականությունը՝ ինչպես տեղային, այնպես էլ
համակարգային:
3.Անցանկալի հետևանքներ դեղամիջոցների խիստ
արագ ներարկման հետևանքով (հեմոլիզ, ալերգիկ և
անաֆիլակտիկ ռեակցիաներ):
24
Կարեն Խաչիյան

25.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Դեղամիջոցի ներերակային ներարկման իրականացման
մեթոդները.
▪Դեղամիջոցը լուծված ն/ե հեղուկների մեծ ծավալներում:
▪ Դեղամիջոցի փոքր ծավալների շիթային ներարկում առկա
ն/ե գծով կամ ներարկում ընդմիջումներով (հեպարինի
կամ աղային լուծույթի խցան՝ ներարկման գիծը
պահպանելու նպատակով): Դա կատարվում է ներարկման
համակարգի ռետինածածկ կողմնային մուտքից կամ
անմիջապես երակային կանյուլայի վրա գտնվող
ներարկման մուտքից (ինչը թասակով փակվում է): Երկու
դեպքում էլ վարակի ներմուծման հավանականությունը
բավականին բարձր է:
25
Կարեն Խաչիյան

26.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Դեղամիջոցի ներերակային ներարկման իրականացման
մեթոդները.
▪ Կողմնային (երկրորդային) գծով դեղամիջոցների ներարկում
(ամերիկյան բժշկական գրականությանում այն կոչվում է
«Piggyback infusion»): Հիմնական գծով ներարկվեղ
դեղամիջոցի ներարկման համակարգը միացված է
անմիջապես հիվանդի երակային մուտքին (կաթետր,
կանյուլա և այլն), երկրորդային գծով ներմուծվող դեղամիջոցի
ներակման համակարգը միանում է հիմնականին “Y”միացուցիչով (կոննեկտոր): Երկրորդային համակարգի
ներարկման հեղուկով փաթեթը պետք է հիմնական
դեղամիջոցի փաթեթից 15-20սմ-ով ավելի բարձր տեղակայվի,
այլապես հիմնական գծում գոյություն ունեցող հիդրոստատիկ
ճնշումը կխոչնդոտի երկրորդային գծով հեղուկի հոսքին:
Ավտոմատ ծավալային պոմպեր և ավտոմատ ներարկիչներ
կիրառելիս ներմուծվող հիմնական և երկրորդային հեղուկների
փաթեթների բարձրությունն էական չէ:
26
Կարեն Խաչիյան

27.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ներերակային մուտքի և դեղամիջոցների ներմուծման հետ կապված
գործնական որոշ նկատառումներ
1.Ներերակային մուտքը՝ ծայրամասից դեպի կենտրոն – կաթետրը տեղադրել
նախ վերջույթի հնարավոր ամենահեռակա կետում, այնուհետև
աստիճանաբար վերատեղադրել ավելի ու ավելի մոտ կենտրոնին: Դա թույլ կտա
մեկ վերջույթի երակային համակարգը երկարատև օգտագործել, իհարկե,
ասեպտիկայի և ներդրման ու խնամքի կանոնների պատշաճ պահպանման
պայմաններում:
2.Երբե՛ք մաստէկտոմիայի կողմում ներերակային ինֆուզիան չսկսել:
3.Մեծահասակների մոտ հանձնարարելի է վերին վերջույթների
օգտագործումը երակային մուտքի նպատակով: Ստորին վերջույթների
երակների կաթետերիզացիան հղի է հաճախակի բարդություններով, նման
մուտք տեղադրելու համար անհրաժեշտ է բժշկի նշանակումը:
4.Երեխաների մոտ ստորին վերջույթների երակների կաթետերիզացիան
լիովին ընդունելի է, բարդությունների ռիսկը բարձր չէ:
27
Կարեն Խաչիյան

28.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ներերակային մուտքի և դեղամիջոցների ներմուծման հետ կապված
գործնական որոշ նկատառումներ
5.Այս ուղին կիրառելի է ստամոքս-աղիքային ֆունկցիայի խանգարումներով
կամ արյան պերիֆերիկ շրջանառության անբավարարությամբ հիվանդների
մոտ:
6.Կարելի է դեղամիջոցի մեծ ծավալներ ներմուծել:
7.Ներերակային ներարկման ընթացքում հիվանդը պետք է անընդմեջ հսկվի
բուժքրոջ կողմից՝ հնարավոր կողմակի ռեակցիաների ախտանիշները
ժամանակին նկատելու և համապատասխան միջամտություն ցուցաբերելու
համար:
8.Դեղորայքային բուժում իրականցնելիս, հատկապես ներերակային
ներարկման նախապատրաստական և կատարման փուլերում պետք է
պահպանել դեղամիջոցների անվտանգ կիրառման վերոհիշյալ կանոնները և
կրկնակի ստուգման պահանջները:
28
Կարեն Խաչիյան

29.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ներերակային մուտքի և դեղամիջոցների ներմուծման հետ կապված
գործնական որոշ նկատառումներ
9.Եթե դեղամիջոցը հակաթույն ունի, ապա ներմուծման ընթացքում վերջինս
պետք է հասանելի լինի:
10.Երբ ուժեղ ազդեցությամբ դեղամիջոցներ են կիրառվում, բուժքույրը պետք
է գնահատի կենսացուցանիշները՝ նախքան ներարկումը, ներարկման
ընթացքում և ներարկումից հետո:
29
Կարեն Խաչիյան

30.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Բուժքրոջ գործելակերպի ընդհանուր սկզբունքները ներերակային ինֆուզիա
իրականացնելիս
1.Ճշտել, ստուգել բժշկի նշանակումը:
2.Ճշտել, ստուգել, իմանալ ն/ե ինֆուզիայի տիպը, քանակը, ցուցումները:
3.Ասեպտիկայի խստագույն պահպանում:
4.Հիվանդին բացատրել ն/ե ինֆուզիայի նպատակը, մեղմել նրա
անհանգստությունը:
5.Պատրաստել ներարկման համակարգը, հեռացնել օդի պղպջակները
(օդային էմբոլիայի կանխարգելում):
6.Ասեղի կամ կանյուլայի ներդրման տեղը մշակել ալկոհոլի 70% լուծույթով
թրջած խծուծով, կենտրոնից դեպի ծայրամաս:
7.Խիտ մազածածկույթի առկայության դեպքում տվյալ շրջանը սափրել:
30
Կարեն Խաչիյան

31.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Բուժքրոջ գործելակերպի ընդհանուր սկզբունքները ներերակային ինֆուզիա
իրականացնելիս
8.Վարակի (մանրէների բազմացման հետևանքով) կանխարգելման
նպատակով ն/ե ներարկման համակարգը փոխել յուրաքանչյուր 72 ժամը մեկ:
9.Երակային կանյուլայի ներդրման տեղի վիարակապը փոխել բացարձակ
ասեպտիկ պայմաններում, 72 ժամը մեկ կամ ավելի հաճախ, եթե դրա կարիքը
կա:
10.Արյան պատրաստուկներ, ճարպային էմուլսիաներ, ամինաթթուների և
գլյուկոզայի խիտ լուծույթներ կիրառելիս ներարկման համակարգը 24 ժամը մեկ
փոխել:
11.Պրոպոֆոլի ներարկման գծերը փոխել 6-12 ժամ պարբերությամբ:
12.Ինֆուզիոն հեղուկներով պարկը 24 ժամը մեկ փոխել:
13.Չօգտագործվող պերիֆերիկ ն/ե գիծը 8 ժամը մեկ անգամ լվանալ:
31
Կարեն Խաչիյան

32.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Բուժքրոջ գործելակերպի ընդհանուր սկզբունքները ներերակային ինֆուզիա
իրականացնելիս
14.Ն/ե ասեղի կամ կանյուլայի ներդրման տեղը առավելագույնը 72 ժամը մեկ
փոխել՝ թրոմբոֆլեբիտի կանխարգելման նպատակով:
15.Եթե ակնկալվում է երկարատև ինֆուզիոն թերապիայի անցկացում,
նպատակահարմար է պերիֆերիկ մուտքով կենտրոնական կաթետրի ներդրումը
(“PICC” – Peripherally Inserted Central Catheter): Այդ տիպի կաթետրները
բավականին փափուկ են, բարակ, քիչ են գրգռում երակի էնդոթելը, կարող են
շաբաթներ ծառայել, նվազ անհարմարավետություն են պատճառում հիվանդին:
Որպես հարաբերական թերություն կարելի է նշել ցածր հոսքային արագությունը:
16.15-20 րոպե պարբերությամբ ստուգել ն/ե ինֆուզիայի արագությունը (եթե
արագության կարգավորման մեխանիկական փական է կիրառվում): Ծավալային
պոմպով ինֆուզիա իրականացնելիս պարբերաբար ստուգել ներմուծված ծավալը
(չպետք է մոռանալ, որ սարքերը ևս կարող են կարգաբերումից դուրս գալ և ոչ ճիշտ
գործել): Նպատակը՝ պահպանել ինֆուզիոն հեղուկի պատշաճ ծավալի
փոխներարկումը համաձայն կատարված նշանակման:
32
Կարեն Խաչիյան

33.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Բուժքրոջ գործելակերպի ընդհանուր սկզբունքները ներերակային ինֆուզիա
իրականացնելիս
17.Հսկել հիվանդին՝ հավանական բարդությունները հայտնաբերելու և վերացնելու
նպատակով:
18.Կարճ (մի քանի սանտիմետր) և արտաքին լայն տրամագծով (սովորաբար, G18 և
ավելի լայն) ներդրված կաթետրները կարելի է օգտագործել նաև երակային արյան
նմուշառության նպատակով: Չմոռանալ նախապես փակել և անջատել ինֆուզիոն գիծը,
3-4մլ արյուն արտաքաշել, այնուհետև մեկ այլ ներարկիչով հետազոտության համար
«մաքուր» արյուն վերցնել: Խստորեն պահպանել ասեպտիկայի կանոնները: Այս
միջամտության դեպքում ցանկալի է օգնականի առկայությունը՝ երակի լուսանցքում
կաթետրի հեռակա ծայրը սեղմելով փակելու համար, որպեսզի լարան տեղադրելիս
կաթետրի մոտակա բաց ծայրից (կաթետրի մուտքից) արյան արտահոսք չլինի:
19.Ինֆուզիոն համակարգերի կաթոցիկները բնորոշվում են «կաթիլային գործոնով»,
ինչը ցույց է տալիս, թե քանի կաթիլն է համապատասխանում 1մլ ծավալին: Կլինիկայում
կիրառվող համակարգերի կաթոցիկների զգալի մասի համար այն 20 է (20 կաթիլը 1մլ է):
Երբեմն օգտագործվում են 16 կաթիլ/մլ գործոնով կաթոցիկներ (հիմնականում արյան
պատրաստուկների փոխներարկման համակարգերում): Մանկական պրակտիկայում
հաճախ կիրառվում են 60 կաթիլ/մլ գործոն ունեցող կաթոցիկները:
33
Կարեն Խաչիյան

34.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ինֆուզիայի արագության վրա ազդող գործոնները
Կաթետերիզացված վերջույթի դիրքը
Գծերի դիրքը և անցանելիությունը (հիվանդի տակ, ծալված)
Հիվանդի երակային մուտքից ինֆուզիոն պարկի (շշի) բարձրությունը
Ինֆիլտրացիայի կամ արտահոսքի առկայությունը
Լուծույթի մածուցիկությունը
Երակային կաթետրի տրամագիծը
Երակային կաթետրի երկարությունը
Ներերակային ճնշումը
34
Երակի տրամագիծը
Կարեն Խաչիյան

35.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ինֆուզիոն թերապիայի և երակային կաթետերիզացիայի
բարդությունները
Ինֆիլտրացիա – անոթի լուսանցքից ասեղի կամ կանյուլայի դուրս
գալու դեպքում ինֆուզիոն հեղուկը կուտակվում է ենթամաշկային
ճարպաբջջանքում առանց բորբոքման ախտանիշներ առաջացնելու:
35
Կարեն Խաչիյան

36.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ինֆուզիոն թերապիայի և երակային կաթետերիզացիայի
բարդությունները
Էքստրավազացիա – ինֆուզիոն
հեղուկի անցում հարանոթային
տարածություն, ինչի հետևանքով
զարգանում է հյուսվածքների
նեկրոտիկ բորբոքում՝ մեռուկացում:
Այդպիսի ազդեցությամբ օժտված
միացությունները թունաբանության
ասպարեզում կոչվում են
մաշկառեզորբտիվ նյութեր: Ստորև
ներկայացվում են բժշկական
պրակտիկայում կիրառվող այն
դեղամիջոցները, որոնք
էքստրավազացիայի դեպքում բերում
են հյուսվածքների նեկրոտիկ
ախտահարման:
36
Կարեն Խաչիյան

37.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ինֆուզիոն թերապիայի և երակային կաթետերիզացիայի
բարդությունները
Ցիրկուլյատոր (ծավալային)
Տագնապ
Լայն բբեր
Մաշկը՝ գունատ,
մոխրագույն կամ ցիանոտիկ
Հևոց,
օրթոպնոէ,
ճարճյատուն,
խզզոցներ, հազ
SaO2-ի նվազում
Խառնաշփոթ
վիճակ
Լծերակի լայնացում
Սրտամկանի ինֆարկտ
Զարկերակային ճնշման
անկում
Սրտխառնոց և
փսխում
Ասցիտ
Այտուց
37
Հոգնածություն
Գալոպի ռիթմ,
հաճախասրտություն
Լյարդի և փայծաղի
մեծացում
Միզարտադրության
ընկճում
Թույլ
անոթազարկ,
սառը և խոնավ
մաշկ
գերբեռնում – ինֆուզիոն
հեղուկների չափից ավելի
ծավալների ներարկման
հետևանքով զարգանում է
հեղուկային հոմեոստազի
խախտում: Որպես կանոն,
նշանակություն ունի նաև
տվյալ ծավալի ներարկման
արագությունը՝ որքան արագ,
այնքան օրգանիզմը դժվար է
հարմարվում և խախտվում են
կոմպենսատոր
մեխանիզմները, հատկապես
սիրտ-անոթային և
երիկամային
անբավարարությամբ
հիվանդների մոտ:
Կարեն Խաչիյան

38.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ինֆուզիոն թերապիայի և երակային կաթետերիզացիայի
բարդությունները
Դեղամիջոցի գերդոզավորում – հիվանդը դեղամիջոց պարունակող
ինֆուզիոն հեղուկի չափից ավելի ծավալ է ստանում:
Թրոմբոֆլեբիտներ (վերաբերվում է նմանապես թե՛ ֆլեբիտներին, թե՛
թրոմբոզներին) – պատճառները՝ երակի գերօգտագործում (երկարատև
օգտագործում), դեղանյութերի գրգռիչ ազդեցություն,
թրոմբագոյացում, մեծ լուսանցքով կաթետրների կիրառում:
38
Կարեն Խաչիյան

39.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ինֆուզիոն թերապիայի և երակային կաթետերիզացիայի
բարդությունները
Օդային էմբոլիա – օդի անցում դեպի համակարգային շրջանառություն:
Սովորաբար, 5մլ և ավելին օդը կարող է հանգեցնել օդային էմբոլիայի:
Համակարգային արյան շրջանառություն օդի անցման վտանգն առավել
մեծ է ենթանրակային և ներքին լծային երակներից, քանի որ վերին
սիներակում ներշնչման փուլում բացասական ճնշում է զարգանում, և
ստեղծված վակուումը «փոշեկուլի» նման օդը ներս է քաշում:
Կարևոր նշում. նույնիսկ ավելի քիչ ծավալով (ասենք՝ պղպջակներ) օդի
անցումը արյան հուն պետք է կանխել (ներարկման համակարգի ճիշտ
նախապատրաստում, ներարկիչներից օդի լիարժեք հեռացում,
ներարկման գծերի ապահով ամրացում):
39
Կարեն Խաչիյան

40.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ինֆուզիոն թերապիայի և երակային կաթետերիզացիայի
բարդությունները
Նյարդերի վնասում – կարող է կաթետերիզացված վերջույթը
բեկակալին խիստ կիպ ամրացնելու հետևանքով առաջանալ:
«Արագ ներարկման» շոկ (“Speed Shock”) – կարող է զարգանալ
դեղամիջոցների ներերակային շիթային կամ կաթիլային խիստ արագ
ներարկումից, ինչը հանգեցնում է արյան մեջ պրեպարատի դեղաչափի
կտրուկ և արագ աճին մինչև տոքսիկ մակարդակը:
Երակային կաթետրի մուտքի ինֆեկցիա – ներդրման ընթացքում կամ
խնամք իրականացնելիս ասեպտիկայի կանոննների ոչ պատշաճ
պահպանում:
40
Կարեն Խաչիյան

41.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
Ինֆուզիոն թերապիայի և երակային կաթետերիզացիայի
բարդությունները
Կաթետրային էմբոլիա – կաթետրն ամբողջությամբ կամ մասամբ
պոկվում և անցնում է արյան հուն: Որպես կանոն տեխնիկական սխալի
հետևանք է (օրինակ՝ պերիֆերիկ երակի կաթետերիզացիայի
ժամանակ, երբ կանյուլան ասեղի հետ միասին երակի լուսանցքում է,
ԵՐԲԵ՛Ք ՉԻ ԿԱՐԵԼԻ ասեղը ետ քաշելուց հետո կրկին առաջ հրել, քանի
որ այն իր սուր և թեք ծայրով կարող է հեշտությամբ հատել տեֆլոնից
պատրաստված, նուրբ խողովակը):
Երակի սպազմ
Հեմատոմա և կապտուկներ
Համակարգային ինֆեկցիայի զարգացում
(ընդհուպ մինչև սեպսիս և սեպտիցեմիա)
41
Կարեն Խաչիյան

42.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐԷՆՏԵՐԱԼ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ
1.Ստուգել բժշկի նշանակումը:
2.Ստուգել դեղամիջոցի պիտանելիության ժամկետը, դեղանյութի
ազդեցութունը կարող է նվազել (իսկ կողմնակի էֆեկտներն՝ ավելանալ):
3.Ինֆուզիայի ընթացքում հետևել հիվանդի բանավոր և ոչ բանավոր
պատասխանին (ռեակցիային): Ներարկումը կարող է ցավոտ լինել,
հիվանդը՝ անհանգիստ, իսկ դա կբերի ցավի զգացողության
սաստկացման:
4.Վարակի տարածման կանխարգելում՝ ասեպտիկայի կանոնների
պահպանում: Մեկանգամյա ձեռնոցների կրում:
42
Կարեն Խաչիյան

43.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐԷՆՏԵՐԱԼ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ (շարունակություն)
5.Հյուսվածքների վնասումը նվազագույնի հասցնելու համար
օգտագործել ասեղի կամ կանյուլայի պատշաճ չափսը:
6.Ներդրման կետը հստակորեն տեղակայել՝ կանխելու համար
նյարդերի, անոթների, ոսկրերի վնասումը:
7.Դեղամիջոցի արտաքաշման և հետագա ներարկման համար
տարբեր ասեղներ օգտագործել՝ հյուսվածքների գրգռումը նվազեցնելու
համար:
8.Շշիկից դեղամիջոցի արտաքաշումից առաջ անհրաժեշտ լուծույթի
ծավալի չափով օդ ներմուծել, ինչը շշիկում դրական ճնշում կստեղծի և
կհեշտացնի հեղուկի դուրսբերումը: Այլապես, շշիկում առկա վակուումը
էապես կդժվարացնի արտաքաշման պրոցեսը:
43
Կարեն Խաչիյան

44.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐԷՆՏԵՐԱԼ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ (շարունակություն)
9.Ներարկիչից օդը հեռացնել՝ թողնելով 0,2մլ ծավալով օդային բարձիկ
(օդի փոքրիկ պղպջակ), ինչը ներարկման վերջում դեպի առաջ կհրի
դեղամիջոցի ներարկիչում մնացող ծավալը: Այսպիսով՝ նշանակված ողջ
դեղաչափը հասնի հիվանդին:
10.Ասեղը հյուսվածքի մեջ մխրճել արագ՝ հիվանդի
անհարմարավետությունը նվազեցնելու համար:
11.Նախքան սրսկումը մկանը տրորել կամ կսմթել – շեղող
միջոցառում, պակաս տհաճ է դարձնում ասեղի մխրճումն ու ավելի
անցավ` դեղամիջոցի ներմուծումը:
44
Կարեն Խաչիյան

45.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐԷՆՏԵՐԱԼ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ (շարունակություն)
12.Սրսկման տեղամասի նյարդային վերջույթները թմրեցնելու և
դեղամիջոցի ներմուծման անհրմարավետությունը նվազեցնելու
նպատակով խորհուրդ է տրվում մի քանի րոպեով սառցեպարկ
տեղադրել համապատասխան շրջանում:
13.Նախքան հյուսվածքի մեջ դեղամիջոցի ներմուծումը ներարկիչի
մխոցն արտաքաշել՝ համոզվելու համար, որ արյունատար անոթ չի
վնասվել: Ներարկիչում արյուն երևալու դեպքում գործողությունը մեկ
այլ ասեղով մեկ այլ տեղում կատարել:
14.Ասեղը հեռացնելիս, հիվանդի դիսկոմֆորտը (կապված
հյուսվածքները ձգելու, քաշելու զգացումի հետ) նվազեցնելու համար,
մուտքի շրջանը ալկոհոլով ներծծված թանզիֆե կամ բամբակյա
խծուծով սեղմած պահել:
45
Կարեն Խաչիյան

46.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
ԻՆՖՈԻԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ (դեղամիջոցների ներերակային ներարկում)
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՊԱՐԷՆՏԵՐԱԼ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ
ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ (շարունակություն)
15.Դեղամիջոցի արագ ներծծման նպատակով սրսկման տեղը կարելի
է մերսել (բացառությամբ որոշ պրեպարատների, օրինակ՝ հեպարին):
Սակայն, բուժքույրական շատ ուղեցույցներում հազվադեպ է նման
խորհուրդ տրվում: Ավելի հաճախ աբսորբցիայի ակտիվացման
նպատակով առաջարկվում է ջեռակի օգտագործումը:
16.Սրսկման տեղից արյունահոսության կանխման նպատակով
խորհուրդ է տրվում մի քանի րոպեով այդ շրջանը մատերով կամ
ծանրոցով սեղմել:
17.Գործողության ավարտից հետո գնահատել միջամտության
արդյունավետությունը և համապատասխան գրառումներ կատարել:
46
Կարեն Խաչիյան

47.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
47
Կարեն Խաչիյան

48.

ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
48
ԵԲԻՏԻ ՍԱՆԴՂԱԿԸ, ԻՆՖԻԼՏՐԱՑԻԱՅԻ ՍԱՆԴՂԱԿԸ ԵՎ ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐԻ ՄԵՌՈՒԿԱՑՈ
ԱՌԱՋԱՑՆՈՂ ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ
ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
Կարեն Խաչիյան

49.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
ՊԵՐԻՖԵՐԻԿ ԵՐԱԿԱՅԻՆ ԿԱՐՃ ԿԱԹԵՏՐՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԲՆՈՒԹԱԳՐԻՉՆԵՐԸ
Չափսը(G)*
Արտաքին
տրամագիծ
ը (մմ)
Երկարությունը (մմ)
Հոսքը
մլ/րոպե**
Գույնը
Մեկնաբանություն
26
0,6
19
15
24
0,7
19
20
22
0,9
25
38
Պատշաճ է շատ տիպի ինֆուզիաների համար; արյունը
փոխներարկվում է առանց էրիթրոցիտների վնասման
20
1,1
33
65
Պատշաճ է ինֆուզիոն թերապիայի բոլոր տիպերի համար;
շատ անեսթեզիոլոգներ գերադասում են վիրահատության
ընթացքում ավելի փոքր չափսի կաթետր չգործածել
18
1,3
45
110
Վիրահատության համար նախընտրելի չափսն է;
կաթետերիզացիայի ենթակա երակը պետք է մեծ
տրամագծի լինի՝ կաթետրին հարմարվելու համար
17
1,5
45
150
Կաթետերիզացիայի ենթակա երակը պետք է մեծ
տրամագիծ ունենա; ապահովում է բավարար ինֆուզիոն
արագություն; հազվադեպ է կիրառվում
16
1,8
45
200
14
2,1
45
300
Վիրաբուժական և վնասվածքաբանական հիվանդների
համար, ովքեր արագ և ծավալուն ինֆուզիայի կարիք
ունեն; երակի մեխանի-կական վնասում հաճախ է
զարգանում
Հարմար չէ մածուցիկ հեղուկների համար; արյան
պատրաստուկների ինֆուզիայի երկարատևություն;
նախընտրելի է նորածինների և փոքր երեխաների համար
*Շրջանառության մեջ կան նաև G19, G12 երակային կաթետրներ: Առաջինը միջանկյալ տեղ է զբաղեցնում G20 և G18 կանյուլաների միջև և պահանջարկ գրեթե չի վայելում: G12ը բավականին հաստ է, այն, որպես կանոն, նաև զգալի երկար է և կիրառվում է խիստ որոշակի դեպքերում և հազվադեպ:
**Ինֆուզիոն հեղուկի փաթեթը հորիզոնական վիճակում գտնվող հիվանդի երակային մուտքից 1 մետր բարձրության վրա է:
49
Կարեն Խաչիյան

50.

ԴԵՂՈՐԱՅՔԱՅԻՆ ԲՈՒԺՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ, ԴԵՂԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ, ԵՐԱԿԱՅԻՆ ՄՈՒՏՔ ԵՎ ԻՆՖՈՒԶԻՈՆ ԹԵՐԱՊԻԱ
50
Կարեն Խաչիյան

51.

ՀԻՎԱՆԴԻՆ
ԴԵՂԱՄԻՋՈՑԸ
ՏԱԼՈՒՑ ԱՌԱՋ
Մ Տ Ա Ծ Ե՛ Ք
51
Կարեն Խաչիյան
English     Русский Правила