22.94M
Категория: МедицинаМедицина

Մազահեռացում

1.

2.

Մազահեռացում
Առանց ավելորդ մազերի կատարյալ հարթ մաշկը բազմաթիվ կանանց
երազանքն է:
Մազահեռացնող սարքերը, մեղրամոմը և շաքարը ցավ են պատճառում
և չեն պակասեցնում մազերի քանակը կամ աճի ինտենսիվությունը, և
միջամտությունը անհրաժեշտ է լինում կրկնել ամբողջ կյանքի
ընթացքում:
Սափրվելու ածելին անցավ է և մատչելի, բայց արդյունքը
պահպանվում է ընդամենը մեկ-երկու օր:

3.

Էլեկտրոէպիլացիան մազերն աստիճանաբար հեռացնում է ընդմիշտ,
սակայն այն ցավոտ միջամտություն է, իսկ տեխնիկան հաշվի առնելով՝
հնարավոր են անդառնալի հետևանքներ (սպիներ):
ELOS-ն առաջարկում է IPL մազահեռացման բոլոր առավելությունները
սակայն օգտակար է առավելապես մուգ մազերի դեպքում:Լուսային
էներգիան կատարում է մազերի մուգ պիգմենտացիայի ավելի ճշգրիտ
թիրախավորում:
Լազերային էպիլացիան գեղեցիկ և կատարյալ հարթ մաշկի համար
պայքարի առաջատար միջոցն է: Արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է
մի քանի միջամտություն անցկանցնել:

4.

Անատոմիայի առանձնահատկությունները
Մազն ունի աճի 3 փուլ
• Անագեն- մազն ակտիվ աճում է և կուտակում մելանին: Լազերային մազահեռացման լավագույն
ժամանակն է: մելանինը «նկատելով»՝ լազերն ազդում է մազարմատի վրա, լույսը թափանցում է
սոխուկի մեջ և ակնթարթորեն փոխանակվում ջերմային էներգիայի: Մելանինի կլանած բարձր
ջերմաստիճանների ազդեցության տակ մազարմատը ոչնչանում է:
• Կատագեն- անցումային փուլ, աճի աստիճանական դադարում: Մազի սոխուկի բջիջները
դադարում են կիսվել, մելանին չի արտադրվում: Մազը «քնում է» և լազերի ազդեցությունն այդ մազի
վրա անարդյունավետ է:
• Տելոգեն- «հանգստի» փուլ, մազը վերջնականապես առանձնանում է այն սնուցող անոթից և
պատրաստվում ընկնել:

5.

6.

Նույնիսկ կողք կողքի գտնվող մազերի աճի փուլը ոչ մի կերպ
համաձայնեցված չէ: Հեռացնելով մեկ տեսանելի մազը՝ չենք
կարող ազդել քնած կամ շուտով թափվող մազի վրա:
Անատոմիական այդ առանձնահատկությունները թույլ չեն տալիս
մեկ միջամտության ընթացքում ազատվել բոլոր մազերից
էպիլացիայի ցանկացած տեսակի դեպքում:

7.

Գիտնականները պնդում են, որ մարմնի մազերի միայն 90% է միաժամանակ
գտնվում անագեն փուլում: Մեկ միջամտության ընթացքում կարող եք
ազատվել այն մազերից, որոնց մեջ բավականաչափ մելանին կա: Իսկ
մնացած մազերի դեպքում անհրաժեշտ է սպասել 6-8 շաբաթ և կրկնել
միջամտությունը:
Այդ ժամանակահատվածում մշակված հատվածներում կհայտնվի մազերի
երկրորդ «ալիքը»: Ճիշտ մոտեցումը թույլ կտա առավելագույն
արդյունավետությամբ ազատվել անցանկալի մազերից:

8.

Առաջին միջամտությունից 10-14 օր անց կթափվեն
անցանկալի մազերը:
Անցանկալի մազածածկույթից ամբողջապես ազատվելու
համար անհրաժեշտ է առնվազն 5-6 միջամտություն
(կախված մաշկի տիպից, նախկինում կիրառված
մազահեռացման մեթոդներից,արյան շրջանառության
առանձնահատկություններից և այլ անհատական
գործոններից):
Յուրաքանչյուր այցելուի համար անհատական է
որոշվում միջամտությունների քանակը՝ սովորաբար 6-ից
8 միջամտություն:

9.

Մազերի տրանսպլանտացիա
Ցանկացած տարիքում մազերի կորուստը կամ ճաղատությունը
մշտական սթրեսների պատճառ են հանդիսանում: Այսօր
մազածածկույթի նույնիսկ զգալի նոսրացումը հուսահատվելու
պատճառ չէ:

10.

11.

Մազերի փոխպատվաստման ցուցումներ
Անդրոգեն մազատափություն (ալոպեցիա) տղամարդկանց և կանանց մոտ:
Սպիական ալոպեցիա՝ դեմքի և գլխի վիրահատությունից, վնասվածքներից
և մաշկի որոշ բորբոքային հիվանդություններից հետո առաջացած:
Մազերի բացակայություն կամ նոսրացում ճակատ-քունքային
անկյուններում, ինչպես նաև մազածածկույթի ճակատային գծի բարձր
տեղակայում (հիմնականում ժառանգական):
Հոնքերի և դեմքի մազածածկույթի վերականգնում:
Ճակատային գծի շտկում՝ անհաջող էպիլյացիայից հետո:

12.

Մազերի փոխպատվաստման մեթոդները
Գոյություն ունեն մազերի փոխպատվաստման տարբեր մեթոդներ՝
1․ Մազերի փոխպատվաստում (տրանսպլանտացիա) մասնիկներով, FUT
մեթոդ (Follicular Unit Transplantation)
2․ Մազային ֆոլիկուլների կետային փոխպատվաստում, FUE մեթոդ (Folicullar
Unit Extraction)

13.

FUT (Ֆոլիկուլյար միավորի տրանսպլանտացիա)
մեթոդի կիրառման ժամանակ փոխպատվաստվող
մազերը վերցնում են ծոծրակային շրջանից, մաշկի
բարակ շերտի տեսքով, որից հետո ծոծրակի վերքը
կարվում է:

14.

Այնուհետև մասնագետների խումբը կտրած մաշկի
շերտը բաժանում է մանր մասերի, որոնք
պարունակում են 1-4 մազ: Հետագայում հատված
մաշկի կտորները իմպլանտացվում են ճաղատ շրջանի
մաշկում՝ նախօրոք բացված անցքերի մեջ:

15.

FUE մեթոդի ժամանակ փոխպատվաստվող մազերը դոնոր
շրջանից վերցնումեն շախմատային կարգով, որպեսզի դոնոր
հատվածում արտահայտված նոսրացման ջրջաններ
չստացվեն: FUE դեպքում դոնոր հատվածից
փոխպատվաստվող մազերը ստանում են 1-4 մազային
ֆոլիկուլների տեսքով:

16.

Մազերը վերցնում են հատուկ սնամեջ ասեղների (punch) միջոցով,
որոնց ներքին տրամագիծը տատանվում է 0,5-ից մինչև 1,5 մմ:
FUE-ն հաճախ անվանում են առանց կարի մեթոդ, քանի որ դրա
կիրառման ժամանակ դոնոր շրջանից չի հատվում մաշկի շերտ և
հետևաբար հետվիրահատական սպիեր չեն մնում: Այս մեթոդի
ժամանակ նույնպես վերցված մազերը տեղափոխվում են
անհրաժեշտ ռեցիպիենտ շրջանի մաշկում նախօրոք բացված
անցքերի մեջ:

17.

18.

ARTAS
Հանդիսանում է մինիմալ ինվազիվ
մազերի փոխպատվաստման
մեթոդ:
Արտաս ռոբոտն աշխատում է
մազերի փոխպատվաստման FUE
մեթոդով:
Ապահովում է ավելի խիտ և
առողջ մազածածկույթ:
Կարճ վիրահատական
միջամտություն համեմատած
մյուս մեթոդների:
English     Русский Правила