4.79M
Категория: КультурологияКультурология

Ճապոնիա՝ծագող արևի երկիր

1.

Ճապոնիա՝ծագող արևի
երկիր
日出ずる国
日本

2.

こんにちは、日本、
京都、東京の都市
を紹介します

3.

Անվան ստուգաբանություն, 名前の語源
• Ճապոներեն Ճապոնիա բառը «日本» բառը արտասանվում է Նիհոն կամ
Նիպպոն, որը նշանակում է «արևածագ»։ «Նիհի» (日) գաղափարագիրը
նշանակում է «արև» կամ «օր», իսկ «հոն» (本) նշանակում է «ծագում»
կամ «հիմք» [5]։ Արդյուքնում ստացվում է «արևի ծագում», իսկ
Ճապոնիան Արևմուտքում հայտնի է որպես «ծագող արևի երկիր» [6]։
• Նիհոն անունն առաջին անգամ հանդիպում ենք չինական Թանգ
դինաստիայի պատմական աղբյուրներում («Թանգի հին գիրք»)։
Յոթերորդ դարի վերջին Ճապոնիայի պատվիրակությունը հայտարարել
է, որ իրենց երկրի անունն է Նիհոն։ Այս անունը հանդիպել է 607
թվականին ուղարկված նամակում և գրանցվել է Սյու դինաստիայի
պաշտոնական պատմության մեջ։ Շոտոկու արքայազնը՝ Ճապոնիայի
կառավարիչը, ուղարկել է ուղերձ Չինաստանին մի նամակով, որտեղ
ինքն իրեն կոչել «այն երկրի կայսրը, որտեղ ծագում է արևը» (日出處天
子)։ Նամակում նշված է․ «Այժմ ես՝ այն երկրի կայսրը, որտեղ ծագում է
արևը, ուղարկում եմ սույն նամակն այն երկրի կայսրին, որտեղ մայր է
մտնում արևը։ Ինչպե՞ս եք»։

4.

Ճապոնիայի
պատմությունը, 日本の歴

• Ճապոնիան աշխարհի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։
Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից
տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա
զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։ Առաջին
պետություներն այստեղ ձևավորվել են ուշ 4-6-րդ դարերում։ 8-րդ դարի վերջին երկիրը
կանգնեց մոնղոլական վտանգի առջև։ Մոնղոլական 150 հազարանոց զորքն ափ իջավ
Ճապոնիայում։ Հիսուն օր տևած պայքարից հետո մի ուժեղ թայֆուն խորտակում է
մոնղոլական նավատորմը։ Ճապոնացիները թայֆունն անվանեցին կամիկաձե`
աստածային քամի. նրանք հավատում էին, որ աստվածները օգնեցին իրենց։ Այդ
դեպքերից հետո մի քանի դար շարունակ թեժ պայրքար էր ընթանում ուժեղ տոհմերի
միջև։ 1603 թվականին Տոկուգավան դարձավ սյոգուն։ Սյոգունությունը դարձնելով
ժառանգական` Տոկուգավանները երկար ժամանակ պահպանեցին այն։ Նրանք, ի դեմս
Ճապոնիայում հաստատված եվրոպացի առևտրականների ու կաթոլիկ միսիոներների
(քարոզիչներ), մեծ սպառնալիք տեսան պետության համար։ Այդ պատճառով 1612
թվականին քրիստոնեությունը հայտարարվեց օրենքից դուրս։ Արգելվեց
օտարերկրացիների մուտքը դեպի Ճապոնիա. բացառությամբ հոլանդացի և չինացի
առևտրականների համար։ Արգելվեց նաև տեղացիների ելքը այլ երկրներ։ Այսպես մոտ
երեք դար Ճապոնիան ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից։

5.

Ընդհանուր աշխարագրական ակնարկ
• Ճապոնիա (ճապ.՝ 日本, «Նիպպոն» կամ «Նիհոն»,
նախկինում՝ 日本国), կղզի-պետություն Արևելյան Ասիայում՝
տեղակայված է Խաղաղ օվկիանոսի արևմտյան ափին՝
զբաղեցնելով Ասիա աշխարհամասի արևելյան ծովափը։
Երկրի սահմանները ձգվում են Օխոտի ծովից մինչև
Արևելաչինական ծովը՝ Չինաստանի Ժողովրդական
Հանրապետության հարավը։ Ճապոնիան
Խաղաղօվկիանոսյան հրաբուխների հրե օղակի մաս է
կազմում՝ ընդգրկելով 6852 կղզիներից բաղկացած
կղզեխումբ՝ ավելի քան 377 հազար քառակուսի մետր
տարածքով։ Հինգ հիմնական կղզիներն են Հոկայդոն,
Հոնսյուն, Սիկոկուն, Կյուսյուն և Օկինավան, որոնք
զբաղեցնում են Ճապոնիայի ցամաքային տարածքի շուրջ
90%-ը։ Մայրաքաղաքն ու խոշորագույն քաղաքը Տոկիոն է․
մյուս խոշոր քաղաքներ են Յոկոհաման, Օսական, Նագոյան,
Սապորոն, Ֆուկուոկան, Կոբեն և Կիոտոն։ Ճապոնիան
աշխարհում 11-րդն է ըստ բնակչության թվի։ Միևնույն
ժամանակ, Ճապոնիան ամենախիտ բնակեցված և
ամենաբարձր ուրբանիզացման մակարդակով
պետություններից մեկն է։ Պետությունը բաղկացած է 47
պրեֆեկտուրաներից, 8 շրջաններից։ «Մեծ Տոկիո»-ն
աշխարհի ամենաբնակեցված մետրոպոլիան է՝ ավելի քան
37,4 միլիոն բնակչությամբ։

6.

Տոկիո՝東京,
東京に行こう
• Տոկիո (ճապ.՝ 東京都, պաշտոնապես Տոկիոյի
մետրոպոլիս)[1], Ճապոնիայի մայրաքաղաքը և 47
պրեֆեկտուրաներից մեկը[2]։ Մեծ Տոկիոյի
տարածքն աշխարհում ամենախիտ բնակեցված
մետրոպոլիտենն է[3]։ Քաղաքը Ճապոնիայի կայսեր
և Ճապոնիայի կառավարության նստավայրն է։
Տոկիոն գտնվում է Հոնսյու կղզու Կանտո
տարածաշրջանի հարավարևելյան մասում և
ներառում է Իձու և Օգասավարա կղզիները[4]։
Տոկիոն նախկինում հայտնի էր Էդո անվանմամբ
(էդո՝ բառացի նշանակում է ծովափ)։ 1603
թվականին սյոգուն Իեյասու Տոկուգավան քաղաքը
դարձրեց իր շտաբ-բնակարանը և այն դե ֆակտո
դարձավ կառավարության նստավայր։ Այն
պաշտոնապես դարձավ մայրաքաղաք, երբ Մեյձի
կայսրը 1868 թվականին իր նստավայրը Կիոտոյից
տեղափոխեց Տոկիո։ Հենց այս ժամանակ Էդոն
անվանափոխվեց՝ դառնալով Տոկիո։ Տոկիոյի
մետրոպոլիսը ձևավորվել է 1943 թվականին`
նախկին Տոկիոյի պրեֆեկտուրայի (ճապ.՝ 東京府
Tōkyō-fu) և Տոկիո քաղաքի (ճապ.՝ 東京市 Tōkyō-shi)
միաձուլումից։

7.

Անվան ստուգաբանությունը՝日本の歴史
• Տոկիոն սկզբնապես հայտնի էր Էդո (ճապ.՝ 江戸) անվանմամբ, որը բառացի
նշանակում է «գետաբերան»[15]։ Այն փոխել է իր անվանումը Տոկիոյի (ճապ.՝ 東
京 Tōkyō, 東 tō՝ «արևելք» և 京 kyō՝ «մայրաքաղաք»), երբ այն 1868 թվականին
Մեյձի կայսեր ժամանմամբ դարձավ կայսական մայրաքաղաք[16]։ Սա
Արևելյան Ասիայի ավանդույթներից է՝ ներառել մայրաքաղաք բառը (京)
մայրաքաղաքի անվան մեջ (ինչպես Կիոտո (京都), Պեկին (北京) և Նանկին (南
京))[15]: Վաղ Մեյձիի ժամանակաշրջանում քաղաքը կոչվում էր նաև «Tōkei»,
որը նույն «Տոկիո» բառի այլընտրանքային արտասանությունն է (այն դարձնում
է բառը քանձի հոմոգրաֆ)։ Անգլերեն մեզ հասած որոշ փաստաթղթերում
օգտագործվել է «Tōkei» ուղիղ գրության ձևը[17]։ Այնուամենայնիվ,
արտասանության այս ձևը ներկայումս չի օգտագործվում[18]։
• Տոկիո անունը առաջին անգամ 1813 թվականին առաջարկվել է Կոնդո
Հիսակուն՝ «Շփոթմունքի գաղտնի պլանը» գրքում, որը գրվել է Սաթո
Նոբուհիրոյի կողմից։ Երբ Օկուբո Տոսիմիտին Մեյձիի հեղափոխության
ժամանակ կառավարությանն առաջարկեց անվանափոխել քաղաքը, ըստ Օդա
Կանսիի գաղափարը ստացել էր այդ գրքից։

8.

• Տոկիոյում կան բազմաթիվ թանգարաններ։ Ուենո պարկում է
գտնվում Տոկիոյի ազգային թանգարանը՝ որը երկրի ամենամեծ
թանգարանն է և մասնագիտացված է ավանդական
ճապոնական արվեստում, Արևմտյան արվեստի ազգային
թանգարանը և Ուենո կենդանաբանական այգին։ Այլ
թանգարաններից են Օդաիբայում գտնվող Միրաիկան,
Սումիդայում գտնվող Էդո-Տոկիո թանգարանը, Աոյամայում
գտնվող Նեզու թանգարանը և Ազգային խորհրդարանական
գրադարանը, Ազգային արխիվները և Ժամանակակից
արվեստի ազգային թանգարանը, որը մոտ է գտնվում Տոկիոյի
կայսերական պալատին։
• Տոկիոյում գործում են շատ թատրոններ[94]։ Դրանք ներառում
են ազգային և մասնավոր թատրոններ՝ ճապոնական դրամայի
ավանդական ձևերի համար։ Հատկանշական է Ազգային նո
թատրոնը նոյի համար և Կաբուկիձա թատրոնը կաբուկիի
համար[95]։ Սիմֆոնիկ նվագախմբերը և այլ երաժշտական
կազմակերպությունները ներկայացնում են ժամանակակից և
ավանդական երաժշտություն։ Տոկիոն նաև հյուրընկալում է
ժամանակակից ճապոնական և միջազգային փոփ և ռոք
երաժիշտների տարբեր վայրերում, որոնց չափերը տատանվում
են ակումբներից մինչև միջազգային հանրությանը հայտնի
այնպիսի բեմեր, ինչպիսին է Նիպոն Բուդոկանը։
ՏՈԿԻՈ
ՄՇԱԿՈՒՅԹ

9.

• Տոկիոյում հաճախ են տեղի ունենում տարբեր փառատոններ։ Խոշորամասշտաբ
միջոցառումներից են Սանոն՝ Հիե-ձինձյայում, Սանձյան՝ Ասակուսա-ձինձյայում և երկամյա
Կանդա Մացուրի փառատոնը։ Վերջինի առանձնահատկություններից է շքերթը` մանրակրկիտ
զարդարված տոնական հարթակներով և հազարավոր մարդկանցով։ Ամեն տարի հուլիսի վերջին
շաբաթ օրը Սումիդա գետի մոտ տեղի է ունենում մեծ հրավառություն, որը գրավում է
միլիոնավոր այլցելուների։ Գարնանը սակուրայի ծաղկելու ժամանակ շատ բնակիչներ պիկնիկի
համար հավաքվում են Ուենո, Ինոկասիրա պարկերում և Սինձյուկու Գյեոն ազգային այգում։
• Սիբույայի հարևանությամբ գտնվող Հարաձյուկուն միջազգայնորեն հայտնի է իր
երիտասարդության ոճի, նորաձևության[96] և քոսփլեյի համար։
• Տոկիոյի խոհանոցը մեծ ճանաչում ունի։ 2007 թվականի նոյեմբերին Michelin guid-ը թողարկեց
ուղեցույց՝ ինչպես լավ ճաշել Տոկիոյում, որը ստացավ 191 աստղ, ինչը մոտավորապես կրկնակի
գերազանցում էր Տոկիոյի ամենամոտ մրցակից Փարիզին։ 2017 թվականի դրությամբ Տոկիոյում
պարգևատրվել է 227 ռեստորան (92-ը Փարիզում)։ Տասներկու հաստատություններ ստացել են
գերազանց գնահատական՝ երեք աստղ (Փարիզում դրանց թիվը տասն էր), 54-ը ստացել են երկու
աստղ և 161-ը՝ մեկ աստղ[97]։

10.

Տոկիոի ճարտարապետությունը
• Բնակելի թաղամասերը կառուցվել են 2 անգամ։ 1923 թվականի սեպտեմբերի 1ին քաղաքի գրեթե կեսն ավերվել է երկրաշարժից, իսկ Երկրորդ
համաշխարհային պատերազմի (1939–1945 թվականներ) ժամանակ բազմիցս
ենթարկվել է (1944–1945 թվականներ) ամերիկյան ավիացիայի
ռմբակոծություններին։ Տոկիոյի պատմական կենտրոնը Նիհոմբասի շրջանն է,
որտեղ պահպանվել են կայսերական պալատի համալիրը (մոտ 1600 թվականին,
վերականգնվել է 19-րդ դարի վերջին – 20-րդ դարի սկզբին), Ռիկոշեն
լանդշաֆտային զբոսայգին (17-րդ դարի վերջ – 18-րդ դարի սկիզբ),
սինթոիստական Տոսյեգու (ժամանակակից տեսքն ստացել է 17-րդ դարում) և
Մեյգի (19-րդ դարի վերջ), բուդդայական Կաննոն (հիմնադրվել է 17-րդ դարում,
վերականգնվել՝ 20-րդ դարում) տաճարները և ճարտարապետական այլ
հուշարձաններ։ 20-րդ դարի լավագույն կառույցներից են Խորհրդարանի շենքը
(1915–1936 թվականներին), «Մետրոպոլիտեն ֆեստիվալ հոլլը» (1960–1961
թվականներին), Օլիմպիական մարզահամալիրը (1963–1964 թվականներին),
Սուրբ Մարիամի տաճարը (1964 թվականին) և այլն։ Տոկիոյում են անցկացվել
18-րդ օլիմպիական խաղերը (1964 թվական)։

11.

Տնտեսությունը
• Ճապոնիայի տնտեսություն, աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը։
ՀՆԱ-ի ցուցանիշով այն աշխարհում երրորդ տեղում է ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո և
չորրորդը՝ գնողունակության համարժեքությամբ[2][3]։ Այն աշխարհի երկրորդ
զարգացած տնտեսությունն է[4]։ Ճապոնիան և՛ G7-ի, և՛ G20-ի անդամ է։
Համաշխարհային բանկի տվյալներով՝ երկրի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է $40,193
(2020 թ.)[5]: Արտարժույթի անկայուն փոխարժեքի պատճառով Ճապոնիայի ՀՆԱ-ն, որը
չափվում է դոլարով, կտրուկ տատանվում է։ Հաշվի առնելով այս տատանումները Atlas
մեթոդի կիրառմամբ՝ Ճապոնիան գնահատվում է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտ $39,048:
Ճապոնիայի տնտեսությունը կանխատեսվում է Ճապոնիայի Բանկի կողմից
անցկացված գործարար տրամադրությունների վերաբերյալ Quarterly Tankan
հետազոտության հիման վրա[6]։ Nikkei 225-ը ներկայացնում է Japan Exchange Group-ի
առաջատար կապույտ չիպային բաժնետոմսերի ամսական հաշվետվությունը, որը
շուկայական կապիտալիզացմամբ աշխարհի հինգերորդ ամենամեծ ֆոնդային բորսան
է[7][8]։ 2018 թվականին Ճապոնիան աշխարհի չորրորդ խոշորագույն ներմուծողն ու
չորրորդ խոշորագույն արտահանողն էր[9]։ Այն ունի աշխարհում երկրորդ
արտարժութային պահուստները՝ 1,4 տրիլիոն դոլար արժողությամբ[10]։ Այն
զբաղեցնում է 29-րդ տեղը բիզնեսով զբաղվելու հեշտության ինդեքսով և 5-րդը՝
Համաշխարհային մրցունակության զեկույցում։ Այն աշխարհում առաջին տեղն է
զբաղեցնում տնտեսական բարդության ինդեքսով[11]։ Ճապոնիան նաև աշխարհի
չորրորդ խոշոր սպառողական շուկան է[12]։

12.

Կիոտո՝ 京都に行こう
• Կիոտո (ճապոներեն` 京都), քաղաք
Ճապոնիայում, Հոնսյու կղզու
կենտրոնական մասում, Բիվա լճի
մոտ։ Կառուցվել է 792-794
թվականներին, 794-1192
թվականներին կոչվել է Հեյան։
Կիոտոն համարվում է իր
համանուն պրեֆեկտուրայի
վարչական կենտրոնը։ Քաղաքի
տարածքը կազմում է 827,90 կմ2,
բնակչությունը՝ 1 469 848 մարդ,
խտությունը՝ 11775.39 մարդ/կմ2։
794 թվականից մինչև 1868
թվականը եղել է Ճապոնիայի
մայրաքաղաքը՝ կայսրերի
աթոռանիստը։

13.

Կիոտո
• կիոտոն գտնվում է Կիոտոյի իջվածքի, համանուն սարի և
շրջակայքի տարածքում։ Իջվածքը հանդիսանում է երկայնական
գրաբեն՝ ձգված հյուսիսից հարավ։ Շրջակա սարերի իջվածքները
համարվում են սահման քաղաքի համար։ Կիոտոյի հյուսիսային
հատվածում գտնվում են Կիտայամա սարերը, որոնց
բարձրությունը հասնում է 500-700 մետրի։ Ամենաբարձր գագաթը
հանդիսանում է Ագատոն՝ 924 մետր բարձրությամբ։ Այն գտնվում
է հյուսիս-արևելքում։ Քաղաքի արևելյան հատվածում գտնվում
են Նիսայամա սարերը, որոնք բաժանում են Կիոտոն Կամեոկա
քաղաքից։
• Կիոտոյի կլիման չափավոր ներմայրցամաքային է։ Այն
պայմանավորված է քաղաքի՝ իջվածքում գտնվելով և ծովի
անհասանելիությամբ։ Կիոտոյում ամառը խոնավ է և շոգ։ Միջին
բարձր ջերմաստիճանը օգոստոսին 32,9 °C է։ Ի հակադրություն
այդ փաստին՝ ձմեռները չոր են և ցուրտ։ Միջին ջերմաստիճանը
հունվարին 0.3 °C է։ Հունիսից սեպտեմբեր ամիսներին Կիոտոյում
շարունակվում է անձրևային եղանակը։ Տեղումների միջին
քանակը տարում կազմում է 1581 մմ։

14.

Կիոտո մշակույթ
Չնայած Կիոտոյում շատ պատերազմներ, հրդեհներ,
երկրաշարժեր են տեղի ունեցել այն 11 դարերի ընթացքում, որ
Կիոտոն կայսրերի մայրաքաղաք է՝ Կիոտոն դիմակայել է շատ
ավերումների Երկրորդ համաշխարհային պատերազմի
ընթացքում։ Այն հեռացվել է ատոմային ռումբի վտանգավոր
գոտուց Հենրի Սթիմսոնի անձնական միջամտությամբ, քանի որ
Սթիմսոնը ցանկանում էր պահպանել մշակութային կենտրոնը,
որի մասին նա տեղյակ էր իր մեղրամիսից և դիպլոմային
այցելություններից[4]։
2000 կրոնական կառույցներով, 1600 բուդդայական
տաճարներով և 400 շինտո սրբատեղիներով, ինչպես նաև
պարտեզներով, ճարտարապետական շինություններով այս
քաղաքը ամենաայցելվածներից է Ճապոնիայում։ Քաղաքը
հայտնի է իր քարերի այգիով։ Քաղաքում երեք տեսարժան
վայրեր կան, որ կապված են արքայական ընտանիքի հետ՝
Կյոտո Գյոնի տարածքը՝ ներառյալ Կյոտոյի արքայական
պալատը և Սենտոյի արքայական պալատը, Ճապոնիայի
կայսրերի տները, որ վերագրվում են տարբեր տարեթվերի։
Կիոտոյի այլ տեսարժան վայրերից են Արաշիյաման, որ
ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-յի ցուցակում՝ որպես
համաշխարհային ժառանգություն։ Սա նաև ներառում է Կամոյի
սրբատեղին, Կյո-օ-Գոկոկուջին, Կիյոմիզու-դերան, Դաիգո-ջին,
Նիննա-ջին, Սաիհո-ջին, Թենրյու-ջին, Ռոկուն-ջի, Ջիշո-ջին։
Կիոտոն հայտնի նաև իր խոհանոցով և ճապոնական
կերակուրներով։

15.

ご清聴ありがと
うございました
English     Русский Правила