ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԲԱՐՁՈՒՆՔ
Հարցեր
635.26K

Անհասանելի բարձունք

1. ԱՆՀԱՍԱՆԵԼԻ ԲԱՐՁՈՒՆՔ

2.

Երկրում կար շատ բարձր և անմատչելի մի լեռ:
Մարդիկ կամեցան բնակություն հաստատել նրա վրա
, որովհետև լի էր նա ամենայն բարիքով: Սակայն շատ
դժվար էր նրա վրա բարձրանալը, թեպետև ուներ
բազում ճանապարհներ: Նրանք, ովքեր նրա վրա
բարձրանալու ժամանակ կանգ առան հանգստանալու
, սայթաքեցին և ցած գլորվելով ՝ հասան մինչև
հատակը, իսկ ովքեր չուզեցին դադար առնել, այլ
գավազանի օգնությամբ աշխատեցին շարունակել
վերելքը, բարձրացան լեռան վրա և հանգիստ կյանք
վայելեցին:

3.

Այսպես թուլակազմ անարիները մնում են կես
ճանապարհին ու կորչում, իսկ հաստատակամները,
համբերությունն իրենց նեցուկ ունենալով, վեր են
բարձրանում ու հասնում նպատակին:

4. Հարցեր

Ինչու՞ մարդիկ կամեցան բնակություն հաստատել
լեռան վրա ,
Հե՞շտ էր արդյոք լեռան վրա բարձրանալը,
Ովքե՞ր չկարողացան հաղթահարել լեռան բարձունքը,
Ովքե՞ր հասան լեռան գագաթին,
Ո՞ր մարդիկ են հասնում իրենց նպատակին:
English     Русский Правила